
Ամենամեծ խնդիրը գործազրկությունն է

Հայաստանի բնակիչները երկրի ամենամեծ խնդիրն են համարում գործազրկությունը: Այս եզրակացությանն են հանգել Gallup International Association-ի հայկական գրասենյակի աշխատակիցները, ովքեր այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրին իրենց անցկացրած հարցումների արդյունքները. հարցումներն իրականցվել են ամբողջ Հայաստանի տարածքում 1067 մարդու:
«Որո՞նք են ներկա պահին մեր պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրները»` հարցին, ՀՀ քաղաքացիները պատասխանել են հետևյալ կերպ. Գործազրկություն` 62%, գնաճ, ինֆլացիա` 44%, տնտեսական վիճակ` 27%, ցածր թոշակներ` 25%, կառավարման կոռուպցիա` 23%, արտագաղթ` 19%, բարձր hարկեր` 16%, առողջապահական համակարգի վատ վիճակ` 9%, արտաքին քաղաքականության և պաշտպանության խնդիրներ` 8%, կրթական համակարգի վիճակ` 5%: