1 մլն եվրո` սննդամթերքի անվտանգությունը հզորացնելու համար

«Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» ԵՄ «Թվինինգ» ծրագիրը սննդամթերքի անվտանգության ոլորտում այլ կազմակեպությունների կողմից իրականացվող ամենաերկարաժամկետ ծրագիրն է:

Այս մասին 168.am-ին տեղեկացրին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից՝ պատասխանելով հարցին, թե, բացի «Թվինինգ» ծրագրից, ինչ այլ ծրագրեր են իրականացվում ծառայությունում.

««Թվինիգը» ամենաերկարաժամկետ ծրագիրն է: Մյուսները հիմնականում միջոցառումներ են` ոչ երկարաժամկետ: Դրանք ավելի կարճաժամկետ են, ամիս կամ ավելի կարճ են տևում, կոնֆերանսների կամ թրեյնինգների ձևով գործող ծրագրեր են»:

Հիշեցնենք, որ ԵՄ «Թվինինգ» ծրագիրը Հայաստանում մեկնարկել է այս տարվա ապրիլից: Ծրագրի նպատակն է՝ Հայաստանում հզորացնել սննդամթերքի անվտանգությունը և պարզեցնել միջազգային առևտրի իրականացումը: Ծրագրի ֆինանսավորման նպատակով Եվրամիության կողմից տրամադրվել է 1 մլն եվրո: Ծրագրի իրականացման տևողությունը 21 ամիս է: Ծրագիրն ունի 4 բաղադրիչ՝ իրավական հիմքի մշակում, տեսչական ստուգումների և ստուգման համար ընթացակարգեր, տեսչական կառուցվածքի բարելավում, հանրային իրազեկվածության բարձրացում:

 

Տեսանյութեր

Լրահոս