Բախվել են «Նիվան» ու «Մազդա 6»-ը. «Նիվան» կողաշրջվել է (լուսանկարներ)

Այսօր՝  նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում, Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր փողոցում, Դավիթաշենի եկեղեցու դիմաց, բախվել են Նուբարաշեն 12 փողոցի բնակիչ Արթուր Եգորյանի վարած «Վազ 2121» մակնիշի 32 ԼՕ 003 համարանիշի և Արամ Պետրոսյանի վարած «Մազդա 6» մակնիշի 15 ՍՏ 021 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման արդյունքում «Վազ 2121»-ը կողաշրջվել է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
Ժամանել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության խմբի օպեր լիազոր Գոռ Հայրապետյանի գլխավորությամբ: Արդեն դեպքի վայր են ժամանում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները և ՃՈ հետաքննիչը: Կարճ ժամանակում ժամանել են ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

Հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ «Մազդան» դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ինչի հետևանքով էլ բախվել է «Վազ 2121»-ին:

shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս