Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են շրջաններում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի, իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների եւ անցած տասը ամսվա արդյունքների հետ կապված հարցեր:

Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել ներկաներին` հետագա աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:Այս մասին հայտնում Է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031