Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ջոն Հեֆերնին

Հոկտեմբերի 30-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:

Հանդիպման ընթացքում Նախագահ Տեր-Պետրոսյանը հանգամանորեն արդրադարձել է Հայաստանի ներքաղաքական խնդիրներին՝ մասնավորապես առաջիկա նախագահական ընտրություններին, երկրում առկա սոցիալ-տնտեսական վատթար իրավիճակին և իր տեսակետներն է ներկայացրել Հայաստանի ապագայի և զարգացման հեռանկարների վերաբերյալ: Առաջին նախագահը հատկապես շեշտել է համակարգային կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղելու կարևորությունը և հստակեցրել այդ ուղղությամբ անհրաժեշտ առաջնահերթ քայլերը:

Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Բրայեն Ռոռաֆը և Հայ Ազգային Կոնգրեսի ԱԺ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031