Բաժիններ՝

4-ամյա երեխան 25 մատ ունի, բայց ծնողները չեն ցանկանում վիրահատել նրան

Երեխաները սովորաբար մինչև 10-ը հաշվել սովորում են իրենց մատների միջոցով: Այս մեթոդը չի կարող օգնել 4 տարեկան մի երեխայի, ով 25 մատ ունի: Ինչպես հաղորդում է DailyMail-ը, Արփան Սաքսենան ապրում է Հնդկաստանում: Նա տառապում է եզակի գենետիկ խանգարումներով, որոնք բժիշկների շրջանում հայտնի են՝ որպես պոլիդակտիլիա (բազմամատություն) և սինդակտիլիա (սերտաճած մատներ):

Արփանը 13 մատ ունի ձեռքերին, ևս 12-ն էլ՝ ոտքերին: «Ես սիրում եմ, երբ մարդիկ գալիս են տեսնելու ինձ և լուսանկարվելու հետս: Միակ բանը, որ ես չեմ սիրում, այն է, որ չեմ կարող երկար քայլել, քանի որ ոչ մի կոշիկ չի համապատասխանում իմ ոտքերին»,- ասում է Արփանը:

Վերջինիս հայրը նշում է, որ երեխան ծնվել է 26 մատներով. «Մենք շատ զարմացանք, երբ տեսանք, որ մեր տղան այդքան շատ մատներ ունի: Ես երբեք չեմ լսել մարդու մասին, ով 26 մատ ունի: Երբ Արփանը 2 տարեկան էր, պատահարի արդյունքում կորցրեց մատներից մեկը»:

Արփանի մայրն ասում է, որ իրենք չեն ցանկանում վիրահատել տղային. «Արփանը հայտնի է ամբողջ Բհոպալում: Մեզ դա դուր է գալիս: Բացի այդ՝ ես անհանգստանում եմ. վիրահատությունը կարող է նրա վրա բացասական ազդեցություն ունենալ այս տարիքում»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս