
«Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը պրակտիկա է հայտարարում

«Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնն առաջատար ծրագրավորման ընկերությունների հետ համատեղ հայտարարում է ուսանողների և երիտասարդ մասնագետների համար իր երկրորդ պրակտիկան: Այն կմեկնարկի 2012թ. նոյեմբերի 15-ին: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Սոնա Մարտիրոսյանը:
Պրակտիկայի նպատակն է՝ օգնել երիտասարդներին կարճ ժամանակահատվածում ձեռք բերել ծրագրավորման նորարար տեսական և պրակտիկ գիտելիքներ, աշխատել իրատեսական վեբ-նախագծերի մշակման և նորարար ծրագրային լուծումների վրա և ավարտելուց հետո աշխատանքի հնարավորություն ապահովել իրենց համար:
Պրակտիկայի պայմաններին ծանոթանալու համար կարող եք այցելել այստեղ.