Բաժիններ՝

Աջակցություն երիտասարդ գիտնականներին

 ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինն ամփոփել է ծրագրի շրջանակում հայտարարված երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հոկտեմբեր ամսվա արդյունքները:

Արտասահմանում միջազգային գիտաժողովների մասնակցելու նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից աջակցություն են ստանալու չորս երիտասարդ գիտնականներ: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամից:  Ըստ այդմ՝ կենսաբանական գիտությունների թեկնածուներ Վարդան Մամիկոնյանը և Թորգոմ Սեֆերյանը նոյեմբերի 15-16-ը Սանկտ Պետերբուրգում կմասնակցեն «Բարձր տեխնոլոգիաները, հիմնարար և կիրառական ուսումնասիրությունները ֆիզիոլոգիայի, բժշկության և դեղագործության ոլորտներում» խորագրով 4-րդ միջազգային գիտագործնական կոնֆերանսին։

Բանասիրական գիտությունների թեկնածու Գարիկ Մկրտչյանը նոյեմբերի 7-9-ը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ՌԴ Գիտությունների ակադեմիայի լեզվաբանության հետազոտությունների ինստիտուտի կողմից կազմակերպվող Հայ լեզվաբանության IX միջազգային գիտաժողովին։

Տնտեսագիտության թեկնածու Վերգինե Գալստյանը նոյեմբերի 21-22-ը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական գիտական ֆորումի աշխատանքներին։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս