Գազի գինը որոշվում է Կրեմլում
Անդրադառնալով գազի գնի թանկացման վերաբերյալ շրջանառվող լուրերին, Հայաստանի սպառողների միության նախագահ Ա. Պողոսյանն այսօրվա ասուլիսում ասաց. «Իրականում գազի գինը որոշվում է Կրեմլում: Մենք այդ ամենի հետ ոչ մի առնչություն չունենք: Իրականում կար ժամանակ, երբ նախատեսեցին գազի հայաստանյան բաժնեմասն ավելացնել, որպեսզի համապատասխանաբար, և’ որոշումների կայացման մեջ մենք ունենանք մեր որոշիչ ձայնը, և’ դիվիդենտներ ստանանք, սակայն ինչպես տեսնում ենք` նման բան տեղի չունեցավ»:
Ըստ Արմեն Պողոսյանի, Ռուսաստանը Հայաստանին գազ է տրամադրում բացառիկ գնով՝ պաշտոնական 180 դոլարով, սակայն Եվրոպայում գազն արժե 300 դոլար: Այնպես որ` թանկացումը սովորական է: «Ըստ իս, գազի գնի բանակցությունների ավարտին գինը կբարձրացնեն և կհասցնեն 250-300 դոլարի»,- նշեց Ա.Պողոսյանը: