Ալեքսան Հարությունյանը չի՞ հաշվում Հ1-ի գովազդային շահույթը

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի կողմից ԱԺ ներկայացված Հանրային հեռուստառադիոընկերության 2010թ. գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության խորհրդի հաղորդման քննարկման ժամանակ այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հարցրեց,  թե «քանի րոպե, ժամ կամ որևէ չափումով գովազդ է հեռարձակվել Հ1-ում 2010 և 2011թթ.», որպեսզի հասկանալի լինի, թե գովազդի  մեկ րոպեն ինչքան արժե Հ1-ում, ապա հետաքրքրվեց, թե այդ ո՞ր ընկերությունն է, որ զբաղվում է Հ1-ի գովազդով, և ինչքա՞ն շահույթ ունի դրանից:

Ի պատասխան, Ա. Հարությունյանն ասաց. «Հանրային հեռուստատեսությունը գովազդի գին չի սահմանում, որ ես գամ և այստեղ ներկայացնեմ: Հանրային հեռուստատեսությունն ընդամենը հայտարարում է մրցույթ: Վերջին տարիներին այդ մրցույթը շահել է մի ընկերություն, անունը` «Կայմ», որի ներկայացրած առաջարկը,  փաստորեն, մնում է ամենաբարձրը, և որից հետո նա պայմանագիր է կնքում և այդ գումարը փոխանցում է: Թե նա կոնկրետ ինչքանո՞վ է րոպեն վաճառում՝ իմ խնդիրը չէ, որովհետև կա մրցույթ, որում կա հաղթող»:

 

Տեսանյութեր

Լրահոս