Իսկուհի Վարդանյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր

ՀՀ նախագահի հոկտեմբերի 18-ի հրամանագրով Իսկուհի Վարդանյանը նշանակել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, քրեական, քաղաքացիական և վարչական պալատների նախագահների, դատական դեպարտամենտի ղեկավարության մասնակցությամբ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներին է ներկայացրել դատավոր Իսկուհի Վարդանյանին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ դատական դեպարտամենտ միջազգային համագործակցության հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ դատավորների հետ նման հանդիպումները միաժամանակ կրում են աշխատանքային խորհրդակցության ձևաչափ, որի ընթացքում քննարկվում են դատական իշխանությանն առնչվող կարևորագույն հարցեր:

Այս հանդիպմանը ևս ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը դատավորների հետ քննարկեց քաղաքացիական արդարադատության, ինչպես նաև կազմակերպչական բնույթի բազմաթիվ հարցեր:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031