ԲՀԿ-ն թեկնածու է առաջադրել

Քիչ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում հայտարարեց, որ ԱԺ Գյուղատնտեսության և բնապահպանական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում ԲՀԿ-ն առաջադրում է Մարտուն Գրիգորյանի թեկնածությունը:  «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Մ. Գրիգորյանին հարցրեց, թե նշյալ պաշտոնում ընտրվելու դեպքում կողմ կլինի՞ Թեղուտի հանքավայրի շահագործման հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն, թե՞ ոչ, և արդյո՞ք նա միանալու է այդ նախաձեռնությանը:

«Ընտրվելու պարագայում մանրամասն այդ խնդիրները կուսումնասիրվի, և կարծում եմ, որ մենք նորմալ համագործակցություն կունենանք ու հնարավորինս կաշխատենք այդ խնդիրներին դրական լուծումներ տալ»,- ասաց Մ. Գրիգորյանը:

Զ. Փոստանջյանը Մ. Գրիգորյանին խնդրեց ավելի կոնկրետ պատասխանել` այո կամ ոչ,  ինչին ի պատասխան Մ. Գրիգորյանն ասաց, թե բնապահպանների հետ հարցը կքննարկեն, որից հետո պատասխանը հստակ կլինի:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031