«Մարդու իրավունքներ-96»-ը շարունակում է Նիկոլ Փաշինյանին նախագահի թեկնածու առաջադրելու իր նախաձեռնությունը
«Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Նիկոլ Փաշինյանին ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրելու մեր նախաձեռնության մասին արձագանքները, որոնք հիմնականում դրական էին, ստիպեցին շարունակել այդ ուղղությամբ մեր գործունեությունը: Մասնավորապես, Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի աջակցությամբ անցկացրեցինք սոցիոլոգիական հարցում (Հ.Գ.), որը հաստատեց մեր նախաձեռնության արդարացիությունն ու իրատեսությունը:
«Ընտրություններ 2013»
Սոցիոլոգիական հարցումն անց է կացվել 17.10.12թ.-21.10.12թ. հեռախոսային եղանակով:
Ընտրանքում ընդգրկված է Երևանի 600 բնակիչ բոլոր համայնքներից համամասնորեն, պատահական ընտրանքի եղանակով:
1. Մասնակցելու՞ եք արդյոք 2012թ.-ի ԱԺ ընտրություններին
1.1. Այո …………………………………………………………………………………………………………… 26,5 %
1.2. Ոչ ………………………………………………………………………………………………………………… 41,7 %
1.3. Դժվարանում եմ պատասխանել, դեռ չգիտեմ ………………………………………………. 26,4 %
1.4. Գաղտնիք է ………………………………………………………………………………………………………. 5,4 %
2. Ձեր կարծիքով, ընտրությունները կանցնե՞ն ազատ ու արդար
2.1. Այո, կանցնեն միջազգային չափանիշներին համապատասխան…………………… 0,0 %
2.2. Կանցնեն աննշան խախտումներով, որոնք չեն ազդի արդյունքների վրա …… 8,8 %
2.3. Ոչ, ամբողջովին կեղծվելու են ………………………………………………………………………… 63,4 %
2.4. Դժվարանում եմ պատասխանել …………………………………………………………………….. 27,8 %
3. Եթե Ն. Փաշինյանն առաջադրվի Նախագահի թեկնածու, կպաշտպանե՞ք այն
3.1. Այո ……………………………………………………………………………………………………………..36,3 %
3.2. Ոչ ……………………………………………………………………………………………………………….17,2 %
3.3. Դժվարանում եմ պատասխանել…………………………………………………………………….. 22,7 %
3.4. Գաղտնիք է ……………………………………………………………………………………………….. 23,8 %
ՀՊԱԿ «ՍոցՀարցում» խումբ