Զեպ Բլատեր. Կեցցե՛ս, Կլոզե
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը մեկնաբանել է «Լացիոյի» հարձակվող Միրոսլավ Կլոզեի արարքը, ով «Նապոլիի» հետ հանդիպման (0:3) ժամանակ մրցավարին ասաց, որ ձեռքով է գոլ խփել:
«Կեցցե՛ս, Կլոզե: Քո արարքը ցույց տվեց բոլորին, որ դու ոչ միայն գերազանց, այլ նաև արդար խաղացող ես», – գրել է Բլատերը Twitter-ի իր էջում:
Ավելացնենք, որ այդ դրվագը տեղի է ունեցել առաջին խաղակեսի ժամանակ, երբ հաշիվը 0:0 էր:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը