Հենրիխ Մխիթարյանը հրավիրվել է հավաքական
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական նամակով դիմել է Դոնեցկի «Շախտյորին»` խնդրելով թույլ տալ Հենրիխ Մխիթարյանին մասնակցել Հայաստանի հավաքականի ուսումնամարզական հավաքին և հոկտեմբերի 12-ին կայանալիք Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Իտալիա հանդիպմանը: Այս մասին հաղորդում է «հանքափորների» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի և Մալթայի հավաքականների հետ ընդգրկված է ընտրական B խմբում և 2-րդ տուրից հետ վաստակած 3 միավորով ընթանում է 3-րդ տեղում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը