Բաժիններ՝

Մեր հանդերձարանում յուրօրինակ մթնոլորտ է տիրում. Չավի

«Բարսելոնայի» կիսապաշպան Չավին հայտարարել է, որ թիմի պաշպան Էրիկ Աբիդալը կարող է վերսկսել իր կարերիան արդեն նոյեմբերին: Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը ենթարկվել էր լյարդի փոխպատվաստման:

«Նա անհավանական է և ընդօրինակման արժանի: Աբիդալն ամեն առավոտ և իրիկուն այցելում է մարզադալիճ: Չեմ երաշխավորում, որ նա կվերադառնա նոյեմբերին, բայց դա պետք է որ տեղի ունենա նոյեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Էրիկը կոլեկտիվի ոգին է. թվում է, թե նա հիմա ավելի է երջանիկ մեզ հետ, քան առաջ էր:

Մասկերանոն նույնպես արժանի է ընդօրինակման: Նա առաջատար է մարզադաշտում և նրա սահմաններից դուրս: Ուզում եմ նշել նաև Պինտոյին: Մի խոսքով՝ մեր հանդերձարանում յուրօրինակ մթնոլորտ է տիրում»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930