Բաժիններ՝

Ալմեյդան գիրք է հրատարակել իտալական ֆուտբոլի սկանդալների մասին

Արգենտինացի Մատիաս Ալմեյդան գիրք է հրատարակել, որտեղ անդրադարձել է Իտալիայում իր կյանքին, «Լացիոյի»«Պարմայի», «Բրեշիայի» և «Ինտերի» ֆուտբոլիստների կենցաղին: Գրքի որոշ հատվածներ նվիրված են իտալական ֆուտբոլի սկանդալներին` դոպինգային դեպքերին, պայմանավորված խաղերին, ինչպես նաև մաֆիայի հետ գոյություն ունեցող խնդիրներին: Գրքի վերնագիրն է «Ալմեյդա. կյանք ու հոգի»: Դեպքերի նկարագրությունները լրացվում են նկարներով: Գլուխներից մեկում, որը նվիրված է «Պարմային», հրապարակվել է մի նկար, որտեղ պատկերված է, թե ինչպես են Ֆաբիո Կանավարոյին երակային ներարկում կատարում Իտալիայի առաջնության խաղի նախօրեին: Այդ բաժնում նա նաև գրել է, որ նման ներարկումներից հետո ֆուտբոլիստը ֆիզիկական լուրջ հնարավորություններ էր ստանում։ Այս մասին հաղորդում է ESPNը:

Հիշեցնեք, որ Ալմեյդան ներկայում մարզվում է արգենտինական «Ռիվեր Փլեյթի» հետ:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս