
Ռ. Մելքոնյան. «Ցնծացեք, ես այսուհետ նախկին ոստիկան եմ»

Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը քիչ առաջ գրառում է կատարել Ֆեյսբուքում, նշելով, որ ինքն արդեն նախկին ոստիկան ։ Ներկայացնումե նք նրա գրառումն ամբողջությամբ
«Ցնծացեք, ցնծացեք որոշակի շրջանակներ, վայելեք հաճույքը…Կատարվեց շատ-շատերի երազանքը, ես այսուհետ նախկին ոստիկան եմ… Հպարտ եմ, որ աշխատել եմ ՆԳ եւ ոստիկանական համակարգերում, աշխատել եմ տարբեր պաշտոնների, բավականին լարված, բարդ, հակասական, վճռորոշ ժամանակաշրջանում՝ խորհրդային տարիներից առ այսօր: Համակարգում ինչ պաշտոն էլ, որ վարել եմ, աշխատել եմ նվիրումով, պատասխանատվությամբ, նկատվել, առանձնացել ընդհանուրից իմ աշխատանքային պարտականությունների կատարմանը ստեղծագործաբար, պրոֆեսիոնալ եւ լրջագույն մոտեցում ցուցաբերելու ունակությամբ: Համակարգի հազարավոր աշխատակիցներից առանձնացել եմ նաեւ ժողովրդի հետ անմիջական շփման, իմ նախաձեռնությամբ «ՖԲ»-ում ձեզ հետ բարեկամանալու, համագործակցելու, ինչու չէ ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդմանը մի փոքր լումա ներդնելու գործում: Ժողովուրդ, գիտե՞ք ինչն էր ինձ համար ամենամեծ գնահատականը, այն որ դուք ինձ չէիք դիմում որպես