Բաժիններ՝

100հզ եվրո` խաղի ճանապարհին գարեջուր խմելու համար

Զագրեբի «Դինամոյի» պաշտպան Դոմագոյ Վիդան, ամենայն հավանականությամբ, խմել է ամենաթանկ գարեջուրը մարդկության պատմության ընթացքում: Ակումբի ղեկավարությունը տուգանել է ֆուտբոլիստին 100 հզ եվրոյով այդ արարքի համար:

Ֆուտբոլիստը որոշել էր ըմպել գարեջուրը հենց ակումբի ավտոբուսի մեջ` Խորվաթիայի գավաթի հանդիպման ճանապարհին, տեղեկացնում է Jutarnji List-ը:

«Տեղեկացնում ենք, որ Դոմագոյ Վիդան տուգանվել է անպատշաճ պահվածքի համար, որը տեղի է ունեցել 2012թ. սեպտեմբերի 24-ին` Խորվաթիայի գավաթի 1/6 եզրափակիչ` «Վրսար» – «Դինամո» հանդիպման ժամանակ», – նշված է ակումբի պաշտոնական կայքում:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս