Բաժիններ՝

Ռեալը հաղթելու գեն ունի. Ֆերնանդո Իերո

Մադրիդի «Ռեալի» լեգենդար պաշտպան Ֆերնանդո Իերոն վստահ է, որ իր հարազատ ակումբը կարող է կրճատել «Բարսելոնայի» հետ 8 միավորի տարբերությունը: Հիշեցնենք, որ այս պահին Իսպանիայի չեմպիոնը 5 խաղից վաստակել է 7, իսկ «Բարսելոնան»` 15 միավոր:

«Ժոզե Մոուրինյոն այնպիսի մարզիչ է, ով սիրում է հաղթել: Անկասկած, չափազանց դժվար կլինի կրճատել 8 միավորի տարբերությունը, սակայն «Ռեալը» հաղթողի գեն ունի, այդ պատճառով էլ կարծում եմ, որ ամեն ինչ հնարավոր է», – EFE-ին տված հարցազրույցում ասել է Իերոն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս