Ինքնասպանության փորձ՝ Զենիթի անհաջող ելույթների պատճառով
Վերջին մեկ ամսում «Զենիթը» տարբեր մրցաշարերում չափազանց դժգույն խաղ է ցուցադրում: Բացի այդ, դրան ավելացել է թիմի ավագ, երկրպագուների սիրելի ֆուտբոլիստ Իգոր Դենիսովի դեմարշը, ով դժգոհ է, որ թիմի նորեկներ Հալկն ու Վիտցելը 3 անգամ ավել աշխատավարձ են ստանում, քան ինքը:
Այնպես որ «Զենիթի» առանձին երկրպագուների նյարդերը սկսել են լրջորեն տեղի տալ, և նրանք սկսել են բոլորովին չմտածված ու վախենալու քայլերի գնալ: Ինչպես հաղորդում է Lifenews-ը, երկրպագուներից մեկը փորձել է ինքնասպանություն կատարել` հիասթափված իր սիրելի թիմի ցուցադրած արդյունքներից:
Միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի Հյուսիսային մայրաքաղաքում: Երիտասարդը հենց փողոցում կտրել է երակները: Երբ տեղ են հասել շտապօգնության բժիշկները, երիտասարդը ցավից չի կարողացել ասել անունը, տարիքը: Միայն նրանք կարողացել են հասկանալ, որ վերջին մեկ ամսում երիտասարդին մեծ ցավ են պատճառել «Զենիթի» անհաջող ելույթները:
Նշենք, որ այժմ հավատարիմ երկրպագուի կյանքին ոչինչ չի սպառնում. նրան տեղափոխել են հիվանդանոց:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը