Բաժիններ՝

Վենգեր. Չեմպիոնության համար պայքարելու հնարավորություն ունենք

«Մանչեսթեր Սիթիի» հետ ոչ ոքի` 1:1 ավարտված հանդիպումից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է թիմի չեմպիոնական նպատակների մասին:

«Ամեն ինչ կայունանում է և այն ինչ կատարվեց «Սիթիի» հետ խաղում, պետք է վստահություն հաղորդի մեզ մեր ուժերի նկատմամբ»,-Վենգերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

«Այդուհանդերձ, մենք առայժմ իդեալական թիմ չենք: Դեռևս շատ առումներով մենք ավելացնելու տեղ ունենք: Սակայն ես հավատում եմ, ոչ մենք չեմպիոնության համար պայքարելու հնարավորություն ունենք:

Երբեք չեմ կասկածել Կոսելնիի վրա: Նա թոփ մակարդակի խաղացող է: Մեր կազմում երեք հոյակապ կենտրոնական պաշտպան կա: Երբեմն մրցակիցը լավ հակագրոհներ էր կազմակերպում, բայց ընդհանուր մենք լավ տեսք ունեինք»:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս