Բաժիններ՝

Ռայո Վալյեկանո – Ռեալ հանդիպումը հետաձգվեց 22.5 ժամով

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի «Ռայո Վալյեկանո» – «Ռեալ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին Երևանի ժամանակով 22:00-ին: Արդեն տեղեկացրել էինք, որ խաղը պետք է կայանար սեպտեմբերի 23-ին ժամը 23:30-ին սակայն Մադրիդում տեղացած հորդառատ անձրևի պատճառով «Վալեկաս Թերեզա Ռիվերո» մարզադաշտը հոսանքազրկվել էր:

Մինչև վերջին պահը հույս կար, որ հանդիպումը երկար ժամանակով չի հետաձգվի և կարող է մեկնարկել 00:30-ին սակայն քիչ առաջ հայտնի դարձավ, որ մարզադաշտի աշխատակիցները ոչ մի կերպ չեն կարողանում լուծել լուսավորության հետ կապված խնդիրները, ինչի պատճառով որոշում է կայացվել հանդիպումն անցկացնել սեպտեմբերի 24-ին Երևանի ժամանակով 22:00-ին:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930