Հայաստանի Մ16 հավաքականը խոշոր հաշվով պարտվում է տանտերերին. Թուրքմենստանի նախագահի գավաթ
Հայաստանի ֆուտբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ պարտություն է կրել «Թուրքմենստանի նախագահի գավաթ»-ի մրցաշարում: Թուրքմենստանի ընտրանու հետ հանդիպումն ավարատվել է 4:1 հաշվով հօգուտ դաշտի տերերի: Միակ գոլի հեղինակը մեր թիմի կազմում դարձել է Ռաֆայել Դարբինյանը:
Վերջին հանդիպումը խմբում Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը անցկացնելու է սեպտեմբերի 24-ին Ռուսաստանի թիմի հետ: Հանդիպման սկիզբը ժամը 19:00-ին:
Մրցաշարային աղյուսակ
Թիմեր | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|
Թուրքմենստան | 2 | 2 | 0 | 0 | 9 | 1 | 6 |
Ռուսաստան | 2 | 2 | 0 | 0 | 6 | 0 | 6 |
Ղազախստան | 2 | 1 | 0 | 1 | 2 | 3 | 3 |
Հայաստան | 3 | 0 | 1 | 2 | 5 | 9 | 1 |
Ղրղզստան | 3 | 0 | 1 | 2 | 3 | 12 | 1 |
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը