
Կամպ Նոուի ապագան կքննարկվի այսօր

Այսօր «Բարսելոնայի» անդամների հավաքին քննարկվելու է թիմի մարզադաշտի` «Կամպ Նոուի» ապագան: Ինչպես տեղեկացնում է Football Espana-ն, դիտարկվում է հնարավոր երկու տարբերակ` նոր ժամանակակից մարզադաշտի կառուցում կամ` հնի վերանորոգում:
Երկրորդ տարբերակը ենթադրում է մարզադաշտում գրասենյակային տարածքի մեծացում, առևտրի կենտրոնի բացում, ավտոկայանատեղիների ավելացում: Բացի այդ, «Կամպ Նոուի» տարողունակությունը պետք է մեծացվի առնվազն մինչև 105 հզ նստատեղ:
Այդուհանդերձ, «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելն արդեն զգուշացրել է, որ նման աշխատանքները կձգձգվեն երեք-չորս տարով` տնտեսական խնդիրների պատճառով:
Սպասվում է, որ այսօր հնչեցված բոլոր առաջարկները հանրաքվեի կդրվեն մոտ ժամանակներս:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը