Բաժիններ՝

Մոուրինյո. Չեմ ցանկանում քննարկել թիմում Ռամոսի դերը

«Ռայո Վալյեկանոյի» հետ հանդիպումից առաջ Մադրիդի «Ռեալի»  գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատասխանել է լրագրողների հարցերին:

«Ես կարող եմ պարզաբանել, թե ինչու Սերխիո Ռամոսը չէր խաղում «Մանչեսթեր Սիթիի» դեմ: Բայց նախ ես ձեզ կցանկանայի հարց ուղղել. ինչո՞ւ չեք հետաքրքրվում Ռաֆայել Վարանով: Ինչո՞ւ մենք չենք խոսում Վարանի տխրությունից, երբ նա չխաղաց առաջնությունում մեկ շաբաթ առաջ: Նա լավ խաղաց «Սիթիի» դեմ, ինչո՞ւ ոչ ոք այդ մասին չի հարցնում:

Երբ պատասխան տաք այս հարցերիս, ես անմիջապես կպատասխանեմ Ռամոսի հետ կապված ձեր հարցերին: Լրագրողները միշտ սովորություն ունեն խոսել այն ֆուտբոլիստների մասին, ովքեր չեն խաղում, այլ ոչ թե նրաց մասին, ովքեր խաղադաշտում հիանալի են կատարում իրենց պարտականությունները:

Չեմ ուզում այս պահին քննարկել թիմում Ռամոսի դերը: Վերջին խաղում Պեպեն և Վարանը հիանալի դրսևորեցին իրենց: Մեր բաց թողած երկու գոլերը նրանց ուսերին չեն:

Ինչ վերաբերում է Ռոնալդուի խփած գոլին Կասիլյասի արձագանքին, յուրաքանչյուրը յուրովի կարող է արձագանքել: Ոչինչ այդտեղ չեմ տեսնում: Կարևորը` գոլեր խփել ու հաղթել: Տոնել, թե չէ, դա արդեն ամեն մեկն ինքն է իր համար որոշում:

«Ռայո Վալեկանոյի» հետ անցած տարի մենք դժվար խաղ անցկացրինք, բայց կարողացանք հաղթել: Այս անգամ էլ հեշտ խաղ չեմ սպասում: Մենք հարգում ենք մեր մրցակցին»,-Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս