
Այստեղ ես եմ դատավորը, այլ ոչ թե Հարթը. Մանչինի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին քննադատել է իր թիմի դարպասապահ Ջո Հարթին, ով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Մադրիդի «Ռեալից» կրած պարտության (2:3) մեջ մեղադրել է իրեն և իր թիմակիցներին:
«Հարթի խնդիրն է կանգնել դարպասին ու սեյվեր կատարել: Եթե ինչ-որ մեկը կարող է քննադատել թիմին, ապա դա կլինեմ ես, այլ ոչ թե Հարթը: Այստեղ ես եմ դատավորը, այլ ոչ թե նա», – իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը