Լավեցի. Տիագոն և Իբրան ՊՍԺ-ին հաջողություն կբերեն
                                    ՊՍԺ-ի հարձակվող Էսեկիել Լավեցին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Դինամոյի» նկատմամբ տոնած հաղթանակը:
«Չեմ կարող չնշել, թե որքան կարևոր դեր խաղացին այս հաղթանակի մեջ Զլատան Իբրահիմովիչն ու Տիագո Սիլվան: Այս ֆուտբոլիստները մեծ փորձ ունեն:
Նրանք երկար ժամանակ են միասին խաղացել ու կես խոսքից հասկանում են իրար: Վստահ եմ` նրանց օգնությամբ մենք մեծ հաջողությունների կհասնենք այս մրցաշրջանում»,-ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Corriere dello spor-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    