
Պորտուգալիայի ղեկավարությունը սկսել է հետաքննել Հալկի և Վիտցլի տեղափոխության հարցը

Պորտուգալիայի արժեթղթերի շուկայի վերահսկողության հանձնաժողովը սկսել է հետաքննել «Պորտուի» հարձակվող Հալկի և «Բենֆիկայի» կիսապաշտպան Աքսել Վիտցելի տեղափոխության հարցը: Այս մասին հաղորդում է Jornal de Negocios-ը: Հետքննության նպատակը տրանսֆերների ֆինանսական մանրամասները պարզելն է:
Հանձնաժողովը մտադիր է պարզել` իրականում որքան գումար է «Զենիթը» վճարել Հալկի տրանսֆերի համար: Տարբեր աղբյուրների տվյալներով` բրազիլացին 40-60 մլն եվրոյի դիմաց է տեղափոխվել ռուսական ակումբ:
Բացի այդ, հանձնաժողովը ցանկանում է պարզել, թե «Զենիթն» ինչպես է վճարել Վիտցելի տրանսֆերի համար նախատեսված 40 մլն եվրոն` 2 կեսով, թե միանվագ: 2 ակումբներն էլ պարտավոր են պարզաբանումներ տալ հանձնաժողովին, քանի որ նրանց արժեթղթերը գտնվում են Լիսաբոնի բիրժայում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը