Բաժիններ՝

Կալդերոնը` Ռոնալդուի, Կակայի, Մոուրինյոյի և Ռեալի ղեկավարության մասին

Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը պատասխանել է Euorosport-ի այցելուներին հուզող հարցերին:

Կրիշտիանո Ռոնալդուի մասին. «Եթե ֆուտբոլիստն իրեն երջանիկ չի զգում, ապա պետք է հեռանա»:

Ժոզե Մոուրինյոյի մասին. «Նա լավ մարզիչ է, բայց նրա պահվածքը երբեմն ստիպում է ամաչել: Ես կփորձեի պայմանագիր կնքել Վիսենտե դել Բոսկեի հետ»:

Կակայի մասին. «Ես պայմանագիր չկնքեցի Կակայի հետ, քանի որ ինձ այնքան էլ լավ լուրեր չէին հասցրել»:

Ռաուլի մասին. «Այն ինչ Ֆլորենտինո Պերեսն արեց Ռաուլի հետ, դա պարզապես սարսափելի է: «Շալկեն» մեզ ցույց տվեց` ինչպես էր պետք նրան ճանապարհել: Մի օր ինչ-որ մեկը կատարվածի համար ներողություն կխնդրի Ռաուլից»:

«Ռեալի» ղեկավարության մասին. «Ակումբի իրական նախագահը Ժորժե Մենդեշն է (ֆուտբոլայի գործակալ, ով վարում է մի շարք պորտուգալացի ֆուտբոլիստների գործերը, այդ թվում` Կրիշտիանո Ռոնալդուի, խմբ.): «Ռեալն» այժմ ղեկավարում են Մոուրինյոն և Մենդեշը, և ներկայիս նախագահը գիտի` ինչու»:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս