Հենրիխ Մխիթարյանը` ՈւԵՖԱ-ի տարեգրքի գլխավոր հերոսների թվում
Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը տեղ է զբաղեցրել ՈւԵՖԱ-ի տարեգրքում, որը նվիրված է նոր եվրոգավաթային մրցաշրջանին: Այս մասին հաղորդում է «հանքափորների» պաշտոնական կայքը:
Գրքի հեղինակները նաև ամփոփել են նախորդ տարին` անդրադառնալով Եվրո 2012-ի կարևորագույն իրադարձություններին, ինչպես նաև սպառիչ տվյալներ են հրատարակել ՈւԵՖԱ-ի անդամ 53 երկրների մասին:
Տարեգրքում, թերևս, ամենահետաքրքիր բաժինը նվիրված է 100 ֆուտբոլիստներին, ում ելույթները 2011/12 մրցաշրջանի ընթացքում տպավորել են ՈւԵՖԱ-ին: Լավագույն 100-յակում տեղ է զբաղեցրել նաև մեր Հենրիխ Մխիթարյանը:
Հենրիխ Մխիթարյան.
Հարձակվողական ոճի կիսապաշտպան, հասակը` 178 սմ
Ծնվել է 21.01.1989 Երևանում, Հայաստան
Եվրո 2012-ում իր գերազանց ելույթներով Հայաստանի հավաքականն ապացուցեց, որ նրան այլևս չի կարելի դասել եվրոպական ֆուտբոլի ետնապահների թվում: 3 անընդմեջ խոշոր հաշվով հաղթանակ, այդ թվում` Սլովակիայի նկատմամբ տարած գերազանց հաղթանակը (4:0) Հայաստանին հավաքականին թույլ տվեցին իրական պայքար մղել Եվրո 2012-ի եզրափակիչ փուլի ուղեգրի համար: Իսկ Հայաստանի հավաքականի գլխավոր ոգեշնչողն այդ ժամանակ հենց Հենրիխ Մխիթարյանն էր: Երիտասարդ կիսապաշտպանն աչքի ընկավ վերոնշյալ 3 խաղերում, ինչպես նաև Դուբլինում` Իռլանդիայի հավաքականի հետ պարտված խաղում, որի արդյունքում Հայաստանը կորցրեց եզրափակիչ փուլում հայտնվելու հույսը:
Միևնույն ժամանակ «Շախտյորն» ավարտել էր ելույթները Չեմպիոնների լիգայում, սակայն շարունակում էր գերիշխել ներքին առաջնությունում: Մխիթարյանը դարձավ գլխավոր գործող անձանցից մեկն, ով օգնեց «Շախտյորին» Ուկրաինայի չեմպիոն հռչակվել և նվաճել գավաթը: Երկրպագուների կողմից շատ սիրված 23-ամյա տաղանդը 10 գոլ խփեց առաջնությունում, ինչպես նաև գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում դարձավ «Մետալուրգի» դարպասը խխփած հաղթական գոլի հեղինակը:
Միջազգային կարիերա
Հայաստան
Մեկնարկային հանդիպումը. 14.01.2007 Պանամայի հավաքականի դեմ (Լոս Անջելես, ընկերական հանդիպում)` 1:1:
Առաջին գոլը. 28.03.2009 Էստոնիայի դեմ (Երևան, Աշխարհի առաջնության ընտրական փուլ)` 1:1
Ակումբային կարիերա
Հիմնական ձեռքբերումները. Հայաստանի չեմպիոն (2006, 2007, 2008, 2009)
Ուկրաինայի չեմպիոն (2011, 2012), Հայաստանի գավաթակիր (2009)
Ակումբները. 2006-2009` «Փյունիկ», 2009 – 2010` «Մետալուրգ» (Դոնեցկ), 2010- մինչ օրս` «Շախտյոր»
2011/12 մրցաշրջանի ելույթները.
Ուկրաինայի առաջնություն. 22 խաղ, 10 գոլ
Չեմպիոնների լիգա. 5 խաղ
Ազգային հավաքական. Պաշտոնական՝ 4 խող, 4 գոլ: Ընկերական՝ 4 խաղ:
Մենք կանք նաև Ֆեյսբուքում, միացե՛ք մեր էջին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը