Ռոնալդուն իրականությունը չի ասի. Տոնյիտո
Պորտուգալական «Սպորտինգի» նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Խեսուս Գարսիա Գոնսալեսը, ով ավելի հայտնի է որպես Տոնյիտո, խոսել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կրիշտիանո Ռոնալդուի մասին և մեկնաբանել նրա հետ կապված վերջին խոսակցությունները: Հաղորդում է Marca-ն:
Հարկ է նշել, որ Տոնյիտոն ու Ռոնալդուն միասին հանդես են եկել «Սպորտինգի» կազմում:
«Ողջ ժամանակը միասին էինք անցկացնում: Երբ գնում էինք մարզասրահ, Կրիշտիանոն միշտ ինչ-որ բան էր հորինում ու կատակում: Նա շատ կենսուրախ ու շփվող մարդ է: Եվ նա բավականաչափ խելացի է, որ ամեն պահ չասի այնպիսի բաներ, որ իրականում կան», – ասել է Տոնյիտոն:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն հայտնել էր, որ տխուր է «Ռեալում», այդ պատճառով դադարել է տոնել սեփական գոլերը: Սակայն հետո շտապեց հերքել բոլոր խոսակցությունները նոր պայմանագիր ստորագրելու ցանկության վերաբերյալ, բայց դրա հետ մեկտեղ այս խոսակցությունները մամուլում դադար չունեն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը