Յուվենտուսը կփորձի նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը. Լիխշտայներ
«Յուվենտուսի» պաշտպան Շտեֆան Լիխշտայները խոսել է «Լացիոյի» և իր ներկայիս թիմի Չեմպիոնների լիգայի հաշվով ունեցած ծրագրերի մասին:
««Լացիոն» ինձ համար միշտ մեծ նշանակություն կունենա: Կարծում եմ` իմ նախկին թիմը կարող է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել:
Իսկ ինչ վերաբերում է «Յուվենտուսին», ապա այստեղ ինձ պարզապես հրաշալի եմ զգում: Մենք նվաճել ենք սկուդետոն և այժմ կփորձենք հաղթել Չեմպիոնների լիգան», – շվեյցարացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Լիխշտայները թուրինյան ակումբի կազմում մասնակցել է 35 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը