Բաժիններ՝

Հարթն ինձ հիշեցնում է Կասիլյասին. Մարտին

Անգլիայի հավաքականի նախկին դարպասապահ Նայջել Մարտինը կարծում է, որ անգլիացիների ներկայիս դարպասապահ Ջո Հարթը կարող է հասնել այնպիսի հաջողությունների, որոնց հասել է Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի առաջին համարը` Իկեր Կասիլյասը:

«Նա ինձ Կասիլյասին է հիշեցնում: Իկերն էլ դեռ երիտասարդ հասակում վաստակեց հիմնական կազմում խաղալու իրավունքը:

Հարթը երիտասարդ է և տաղանդավոր: Չեմ կարծում, որ մոտ ժամանակներս ինչ-որ մեկը նրան կարող է դուրս մղել հիմնական կազմից», – Մարտինի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

 

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս