Բաժիններ՝

Կոնտեն չէր հավատում ինձ, և ես որոշեցի հեռանալ. Ֆելիպե Մելո

«Գալաթասարայի» կիսապաշտպան Ֆելիպե Մելոն խոսել է «Յուվենտուսից» հեռանալու պատճառների մասին: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:

««Յուվենտուսի» մասին լավ հիշողություններ ունեմ, թեև քիչ եմ խաղացել այդ ակումբում: Կոնտեն չէր հավատում իմ ուժերին, և ես որոշեցի հեռանալ: Այժմ ես Թուրքիայում եմ և չեմ զղջում այս քայլի համար: «Գալաթասարայը» մեծ ակումբ է, որը մասնակցում է Չեմպիոնների լիգային: Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հաղթահարել խմբային փուլի արգելքը և ուրախացնել մեր երկրպագուներին», – նշել է բրազիլացի ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ 29-ամյա Մելոն վարձավճարով դեռ 1 տարի առաջ էր տեղափոխվել «Գալաթասարայ», սակայն այս տարի թուրքական ակումբը գնեց նրա տրանսֆերը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս