Կրակոցներ` «Տոնուսի» Աշոտի սրճարանի մոտ (լուսանկարներ)
Այսօր ժամը 17:30-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի 2 հասցեում գտնվող «Լիմոն լանչ» սրճարանային համալիրի մոտ կրակոցներ են հնչել, որի հետևանքով 1 հոգի հրազենային վանսվածքով տեղափոխվել է Երևանի Միքայելյանի անվան հիվանդանոց:
Այս մաիսն տեղեկացնում է shamshyan.com կայքը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` այդ համալիրը պատկանում է Աժ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին: Դեպքի վայրում են գտնվում Ոստիկանության աշխատակիցները: Օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում հայտնաբերել և առգրավել է 9 կրակված պարկուճ, իսկ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետները փորձանմուշներ են վերցնում ասֆալտի վրա եղած արյան հետքերից: Օպերատիվ-քննչական խումբը տեղում պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Ախալքալաքի բնակիչ, 23-ամյա Վոլոդյա Հովհաննիսյանն է:
Դեռևս հայտնի չէ, թե ի՞նչն է կրակոցների պատճառը: Այս պահին ճշտվում են դեպքի մանրամասները: