Այսօր Լուսինը կապույտ գո՞ւյն կունենա

Լուսնի կապտումը իրականում լուսնի գույնի փոփոխության հետ որեւէ կապ չունի, այդ երեւույթը կապված է լիալուսնի հետ: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը մեկնաբանելով հատկապես միջազգային լրատվամիջոցներով տարածված այն տեղեկությունը, որ առաջիկա ուրբաթ օրը՝ այսինքն՝ այսօր, լուսինը կլինի երկնագույն:

 

««Երկնագույն լուսին» արտահայտությունը իրականում բավական լայն տարածում է գտել տարբեր լրատվամիջոցներով, սակայն դա կապված է ոչ թե լուսնի գույնի փոփոխության հետ, այլ իրականում նման կերպ են անվանում երեւույթը, երբ միեւնույն օրացուցային ամսում 2 անգամ է լիալուսին լինում»,-ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը:

 

Կարդացեք նաև

Նա նշեց նաեւ, որ նման երեւույթները հաճախ որպես սենսացիա են ներկայացվում տարբեր լրատվամիջոցներով, ինչը սակայն այդպես չէ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031