«Աշոտ երկաթն» ուզում է դառնալ Սյունիքի մարզպե՞տ, թե՞ գլխավոր զինկոմիսար
Այսօր մամուլում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, թե Սերգեյ Չալյանի պաշտոնանկությունից հետո ՀՀ գլխավոր զինկոմիսար է նշանակվելու ՀՀԿ Սիսիանի շտաբի պետ Աշոտ Մինասյանը, ում մականունն «Աշոտ երկաթ» է:
Նույն աղբյուրի փոխանցմամբ` Մինասյանն անգամ իր շրջապատում հայտարարել է, որ արդեն ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանից «դաբրո» է ստացել, ու հաստատ ինքն է նշանակվելու է Չալյանի փոխարեն:
ՀՀԿ-ի Սիսիանի շտաբի ղեկավար, Սիսիանի մաքսատան Սյունիքի տարածաշրջանային մաքսատան պետ, Եկրապահ կամավորականների միության վարչության անդամ Աշոտ Մինասյանը 168.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց.
«Սուտ է, ճիշտ չի: Նման հարցերով ոչ ինձ զանգեք, ոչ էլ հավատացեք: Ես ոչ մեկից ոչ «դաբրո» եմ ստացել, ոչ նման արտահայտություն եմ արել, ոչ էլ նման նպատակ ունեմ»:
Ի դեպ՝ մամուլում տարածված մեկ այլ տեղեկատվության համաձայն՝ խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ ՀՀԿ Սիսիանի շտաբի պետ Աշոտ Մինասյանը հանդիպել է սիսիանցի ընտրողներին` նրանց կոչ անելով սատարել ՀՀԿ-ի թեկնածուին:
«Այստեղ ՀՀԿ-ի խնդիրը չի, լավ արդյունքների դեպքում ես գեներալ կդառնամ, հետո էլ Սյունիքի մարզպետ, նենց որ քվեարկեք ՀՀԿ-ի օգտին»,- ասել է Ա. Մինասյանը: