Ռոբոտների նոր մրցույթի գրանցումն արդեն սկսված է

Ռոբոտաշինությամբ հետաքրքրվողները հնարավորություն ունեն փորձել իրենց ուժերը «Իրեր տարբերակող ռոբոտ» մրցույթում:

Ինչպես 168.am-ին հայտնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, Հայաստանի ռոբոտների բաց առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակներում «Իրեր տարբերող ռոբոտ» մրցույթի հայտերի գրանցումն արդեն սկսված է: Մրցույթի ընթացքում ռոբոտները պետք է գտնեն իրարից տարբեր իրեր, հավաքեն դրանք ու դասավորեն համապատասխան տեղամասերում: Նմանատիպ ռոբոտների կատարելագործված տարբերակները կիրառություն ունեն պահեստներում, արտադրամասերում, աղբի վերամշակման գործարաններում տարբեր առարկաներ հավաքելու, տեսակավորելու և դասավորելու համար: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կայքում՝  մինչև սեպտեմբերի 27-ը:

Նշենք, որ այս տարրի կհայտարարվի նաև  «Անօդաչու թռչող սարքեր» և «Գծին հետևող ռոբոտ» մրցույթները, որոնց եզրափակիչ փուլերը նախատեսվում է իրականացնել 2012թ. աշնանը:  Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը կազմակերպվում է 2008թ.-ից` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս