168 Hours Weekly Online  
Monday, March 22, 2010



Եվրոպական պատուհան
Print Edition

«Թիմակիցների» պայքարը թեժանում է

Մարտ 20, 2010

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկայիս անբարենպաստ իրավիճակի վերաբերյալ իսկական խուճապ են առաջացրել իշխանական շրջանակներում: Օսկանյանն ասել էր, որ ղարաբաղյան հարցում այսօր Հայաստանը հայտնվել է 1998թ. վիճակում, եւ ստեղծված իրավիճակը հաղթահարելու տարբերակներից մեկն էլ կարող է լինել իշխանափոխությունը: Հատկապես վերջին միտքը հարուցել է ՀՀԿ-ականների զայրույթը, որոնք իրար հերթ չտալով երեկ պատասխանել են Օսկանյանին: «Նա 10 տարի մեր թիմակիցն է եղել: Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, եւ՛ Օսկանյանը, եւ՛ մյուսները... [շարունակ.]


Քաղաքականություն

«Բանակցություններում ինչ-որ բան այն չէ»,- ասում է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը

- Նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, թե ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցություններում «փոխվել է հայկական կողմի բանակցային որակը, որովհետեւ բանակցություններում պետք է կարողանալ հիմնավորել այլընտրանքային դիրքորոշումները»: Ձեր կարծիքով, իսկապե՞ս որակ է փոխվել, Ադրբեջանն ավելի՞ շահեկան դիրքերում է հայտնվել: - Որակի մասին դատելուց ես ուզում եմ մեջբերել վերջին օրերին Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը, երբ կրկնում է իր հին երգը, թե մենք պատրաստ ենք Ղարաբաղին տալ բարձր ինքնավարություն, եւ այդ միջանկյալ կարգավիճակը որոշելու...

Տնտեսություն

Քոսոտ տնտեսությունը բուժելու մեխանիզմը

Պաշտոնական վիճակագրությունը երեկ փորձել է մեզ մի քիչ ուրախացնել։ Ընթացիկ տարվա հունվար-փետրվարի համար արձանագրել է 3.1% ՀՆԱ աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հիշեցնենք, որ հունվարի համար այդ ցուցանիշը կազմել էր 2.4%, ինչը մեր տնտեսական ոլորտը համակարգող նախարարին հիմք էր տվել ասելու, որ հերոսաբար հաղթահարել ենք ճգնաժամը։ Դժվար չէ ենթադրել, թե այժմ Ներսես Երիցյանը ինչեր կցանկանար ասել, սակայն հարց է՝ կասի՞, թե՞ ոչ։ Միգուցե իր այդ հայտարարությանը հաջորդած արձագանքներից Ն. Երիցյանը հասկացել է, որ միայն ինքն է տեսնում ճգնաժամի հաղթահարված լինելը։...

Հասարակություն

«Պետությունը հափշտակել է բնակիչների սեփականությունը»

«Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքը եւ իրացման գոտու տակ հայտնված մեր բազմաթիվ քաղաքացիների ոտնահարված իրավունքների փաստը բերեց նրան, որ այսօր Եվրոպական դատարանում տրցակներով ՀՀ քաղաքացիների գործեր են քննվում: Հինգ տարի շարունակ դատական ատյաններում իրենց իրավունքների համար պայքարող մեր քաղաքացիներից շատերն այլեւս Հայաստանում արդարության հասնելու հեռանկարն անհնար համարելով` դիմում են Եվրոդատարան: Արամի 38 հասցեի նախկին բնակիչ Տիգրան Փիլոյանն այս անգամ էլ դիմել է Վարչական դատարան` վիճարկելով սեփականությունից...

Մարզեր

Գեղարքունիքի նախկին մարզպետը «կերել» է դպրոցի փողերը

Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի վարչական տարածքը 3300 հա է: Այստեղ, ինչպես շատ գյուղերում, ճանապարհները, չնայած «ջիփատերերի» քանակին` աննկարագրելի վատ վիճակում են: 6270 բնակչություն ունեցող Երանոսի պարծանքը նաեւ պարսպապատ դղյակներն են ու նրանց «առյուծապաշտ» բնակիչները: Վերջիններս իրենց անմատչելի տները զարդարել են առյուծի մեծ ու փոքր գլուխներով: Իսկ գյուղապետարանի շենքը կարծես քաղաքապետարանի փոքրիկ մոդելը լինի: Եվրոպատուհաններով ու եվրոդռներով վերանորոգված շենքի ներսում յուրաքանչյուր սենյակի դռան վրա փակցված են գյուղապետարանի ստորաբաժանումների...

Աշխարհ

Ղարաբաղյան պատերազմը շարունակում է զոհեր տալ

Արդեն 15 տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն է հաստատվել, սակայն բժիշկները մտահոգվում են, որ պատերազմը շարունակում է խլել մարդկանց կյանքերը՝ սթրեսի հետեւանքով առաջացած հիվանդությունների միջոցով. հիվանդություններ, որոնց քանակն ավելանում է: Ղարաբաղի առողջապահության ոլորտի ներկայացուցիչներն ասում են, որ այստեղ գործ ունեն «Ղարաբաղյան համախտանիշի» հետ, որն արտահայտվում է քաղցկեղի, սրտի կաթվածի եւ այլ հիվանդությունների տեսքով: Երբ պատերազմը սկսվեց, 34-ամյա Սիլվա Գրիգորյանը 16 տարեկան էր: Մինչ այդ միակ հիվանդությունը, որը նա տարել էր, հասարակ գրիպն...

Գիտություն

Ինչից են ոչնչացել դինոզավրերը

Գիտնականները վերջնականապես համոզվել են, որ դինոզավրերի ոչնչացման պատճառը հսկայական երկնաքարի ընկնելն է: Նման եզրահանգում է արել 41 գիտնականներից կազմված խումբը` Եվրոպայից, Մեքսիկայից, Կանադայից, ԱՄՆ-ից եւ Ճապոնիայից, որոնք ներկայացրել են 20 տարվա գիտական աշխատանքի արդյունքները: 15 կմ տրամաչափով երկնաքարի հետքը հայտնաբերվել է Մեքսիկայում: Իսկ այդ երկնաքարի ընկնելու ժամանակը համընկնում է շուրջ 160 մլն տարի տեւած դինոզավրերի թագավորության ավարտի...

Տեխնոլոգիաներ

ICQ-ն վաճառվում է

AOL ընկերությունը պատրաստվում է վաճառքի հանել շատ երկրներում լայն տարածում եւ ճանաչում ունեցող ակնթարթային շփման հնարավորություն ընձեռող ծառայությունը՝ ICQ-ն: Վաճառքի գինը հավանաբար կկազմի 300 միլիոն դոլար: Ամերիկյան AOL ընկերությունը վարձել է Morgan Stanley եւ Allen & Co ներդրումային բանկերին, որպեսզի իրականացնի ICQ ծառայության վաճառքը: ICQ-ով հետաքրքրվել են երկու ոչ ամերիկյան ընկերություն, ինչի պատճառով էլ AOL-ը որոշել է վաճառել իր այդ ծառայությունը եւ ստանալ 300 միլիոն դոլար: AOL-ը ICQ-ն գնել էր 1998 թվականին, իսրայելական Mirabilis ընկերությունից՝ 287 միլիոն դոլարով: ICQ-ն մինչեւ այժմ...

 

Կրթություն

Հումորը դիվանագիտության մեջ

«Հումորը արտակարգ երեւույթ է»: Այսպես է ասել ամերիկյան մեծատաղանդ գրող-երգիծաբան Մարկ Տվենը եւ ավելացրել. «Նրա (հումորի.- Ա.Ն.) մի կայծը բավական է, որպեսզի խստությունը մեղմանա, բարկությունը եւ չարությունը անէանա, հոգուն իջնի լույս ու ուրախություն»: «Հումոր» բառն առաջացել է լատինական humorem բառից, որը թարգմանվում է՝ «հոսող» կամ «հեղուկաձեւ»: Այն ֆիզիոլոգիական առումով նշանակում է՝ օրգանիզմի հեղուկ, օրինակ` աչքի ապակենման մարմին (vitreous humor): Բժշկության նախահայր հույն Հիպոկրատը (մ.թ.ա. IV դ.), ենթադրում էր, որ մարդու առողջությունը կախված է...

Դեմքեր

«Մարդկության օրիգինալ կոդերը գտնվում են Հայաստանում»

Հարցազրույց քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ, ով, ի դեպ, այժմ ապրում է Ֆլորենցիայում

Մշակույթ

Պետությունը պետք է «տրամպլինի» դերակատարում ունենա

Հայրենական կինոարտադրության ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան` կինոյի մասին օրենքի բացակայությունից, պետական կինոստուդիայից հրաժարվելու որոշումից սկսած, ռեժիսորների անձնական ամբիցիաներով ու հանդիսատեսի անտարբերությամբ վերջացրած: Կինոգետ Գարեգին Զաքոյանը նկատում է. «Պարադոքս է, կինո նկարահանվում է, բայց այն չկա»: Եթե խոսենք «չոր» թվերով, կպարզվի, որ Հայաստանի Հանրապետությունը տարեկան մոտ 100 ֆիլմ է արտադրում (լիամետրաժ, կարճամետրաժ, դեբյուտային), սակայն դրանցից եւ ոչ մեկը ոչինչ չի տալիս ո՛չ հանդիսատեսին, ո՛չ էլ Հայաստանի իմիջին: «Ո՞ւմ համար...

Ժամանց

Իկեբանայի մշակույթը

Ըստ ճապոնացի նկարիչների` բուսական աշխարհի գծապատկերների անսահման գեղեցկությունն իր արտահայտությունն է գտնում իկեբանա արվեստում: Դա ծաղկահարդարման կամ ծաղկեփունջ կազմելու արվեստ է, բայց ոչ սովորական հասկացությամբ, այն իր մեջ ունի փիլիսոփայություն: Իկեբանան ունի 800 տարվա պատմություն: Այն ստեղծվել է Բուդդայի տաճարում, հոգեւորականների կողմից: Ասում են, որ ճապոնուհիները ամուսնության դաշինք չեն կարող կնքել առանց կարուձեւի, խոհարարության եւ իկեբանայի արվեստն իմանալու: Դեռեւս 7 տարեկանից ճապոնացի աղջիկներին ուսուցանում են ծաղիկներից կոմպոզիցիաներ ստեղծելու...

Սպորտ

Հավատում է

ՀՖՖ շտաբ-բնակարանում ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ ներկայացրել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին, որն այս տարի էլ է գլխավորելու ազգային թիմը: Խոսելով ընտրական փուլի խնդիրների մասին` Ռ. Հայրապետյանն ասել է. «Ես երբեք խնդիր չեմ դրել, որ մրցաշարային աղյուսակի վերջնամասից քարշ գանք: Չկա թույլ կամ անհաղթահարելի խումբ: Բոլոր հավաքականներն էլ ուժեղ են: Ուղղակի մենք պետք է մտածենք մեր ֆուտբոլը կարգի բերելու, մեր ֆուտբոլիստներին տրամադրելու մասին: Կայունություն պետք է: Վարդան Մինասյանի հետ ես վաղուց եմ ծանոթ, եւ նրան պետք չի,...

Առողջապահություն

Բուժիչ մանակներ

Գարնանը պետք է զգույշ վերաբերվել երիկամներին Օրերը մի քիչ տաքացան, եւ շատերը շտապեցին ազատվել տաք հագուստներից ու վերարկուներից: Բայց պետք չէ խաբվել մարտ ամսվա խաբուսիկ եղանակին, որից ավելի շատ կարող են տուժել երիկամները: Այսօրվա մեր նամակներում կլինեն մի քանի բաղադրատոմսեր, որոնք կօգնեն առողջ պահել երիկամները: Ահա թե ինչ է գրում մեզ մեր ընթերցող Մարիամ Գալստյանը. «Տարիներ շարունակ ես տառապել եմ երիկամային հիվանդությամբ: Հատկապես գարնանն ունենում էի նոպայանման ցավեր: Դիմելով բազմաթիվ բուժիչ մեթոդների, վերջապես գտա իմ ցավը թեթեւացնող մի ժողովրդական...

Պրեսսինգ

Ռուսական կապիտալը Հայաստանում. քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ներկայություն

«168 Ժամ» թերթին կից գործող «Պրեսսինգ» ակումբի հերթական քննարկման թեման էր ռուսական կապիտալի ներկայությունը Հայաստանում: Ավելի ճիշտ՝ այն, թե ռուսական կապիտալի ներկայությունը որքանով է պայմանավորված քաղաքական դրդապատճառներով: Քննարկումը վարող, «168 Ժամ» թերթի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը` նշելով, որ բազմաթիվ փաստարկներ են բերվել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ներկայության տեսակետը հիմնավորելու համար, մասնակիցներին հարցրեց, թե արդյոք վտանգավոր չէ՞ Հայաստանում ռուսական կապիտալի ներկայությունն այդքան մեծ չափաբաժնով: «Իմ ձեռքի տակ է...

Առաջընթա՞ց էին

Մարտ 18, 2008 | 18:46

 
CancelCancel