Առողջապահության նորանշանակ նախարարն իր «Ինգոյից» մարդկանց ուղղորդում էր իր «Վարդանանց». «Առավոտ»

««Առավոտ» թերթը գրում է. «Լուսանկարում առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանին պատկանող «Վարդանանց» բժշկական կենտրոնն է: Առողջապահության նորանշանակ նախարար Ալթունյանն ասաց, որ այս կենտրոնը հիմնադրել են «զրոյից», տարածքն առայժմ վարձակալությամբ են վերցնում, բայց, ինչպես նախարարն ասաց՝ բիզնես–ծրագիրը հաջողելուց հետո կմտածեն սեփական տարածքի մասին։ «Վարդանանց» բուժկենտրոնը հիմնադրվել է 2005 թվականին։ 1996 թվականին Ալթունյանը հիմնադրել Է «ԷՖես» ապահովագրական ընկերությունը, այն հետագայում վերանվանվել է «Ինգո Արմենիա», որի գործադիր տնօրենը պարոն Ալթունյանը եղել է մինչև նախարար նշանակվելը։ Մեր այն հարցին՝ երբ «Ինգո Արմենիայի» ղեկավարն էիք, առողջությունն ապահովագրվողներին ուղղորդում էիք Ձեզ պատկանող «Վարդանանց» կենտրոն, այդպե՞ս է, պարոն նախարարն ասաց. «Այո, այդպես է, նու, ուղղորդելը ո՞րն է, մենք ուղղորդելու իրավունք չունենք։ Ուղղակի ամեն ինչ այնպես ենք կազմակերպել, որ մարդիկ իրենք ուզենան «Վարդանանցում» բուժվել, բարձրորակ ծառայություն ենք մատուցում»։ Թե որը կլինի նորանշանակ նախարարի համարձակ առաջին քայլը, կադրային փոփոխություններ կանի, թե ոչ՝ պարոն Ալթունյանը դժվարացավ ասել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ ««Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս