Բաժիններ՝

Կյանքից անժամանակ հեռացել է Մարկ Դվորեցկին

Կյանքի 69-րդ տարում մահացել է ԽՍՀՄ, Ռուսաստանի և Վրաստանի վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ Մարկ Դվորեցկին:

Մարկ Դվորեցկին հեղինակ է բազմաթիվ շախմատային գրքերի:

Նրա աշակերտները տարբեր տարիներին դարձել են Եվրոպայի և Ռուսաստանի չեմպիոններ, հաղթող են ճանաչվել աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններում, ինչպես նաև դարձել են աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդներ:

Մարկ Դվորեցկին եղել է նաև Հայաստանի շախմատային ֆեդերացիայի մտերիմ բարեկամը. մասնակցել է բազմաթիվ ուսումնամարզական հավաքների և իր գիտելիքներն ու փորձը փոխանցել է նաև հայ շախմատիստներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս