Բաժիններ՝

Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում վիրավորներից յոթը վերակենդանացման բաժանմունքում են

Երեկ Երևանի Սարի թաղ հատվածում ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտորն է տեղափոխվել 50 մարդ, որից 36-ը դուրս է գրվել, մեկը տեղափոխվել է այրվածքաբանական կենտրոն: Վիրավորներից 3-ը ոստիկաններ էին: Այս պահին հիվանդանոցում գտնվում են վիրավորներից 13-ը:

«Թվով 7 մարդ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ տրավմատոլոգիայում, բոլորի վիճակը կայուն բավարար է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգոր Լուսավորիչ բ/կ-ի ընդհանուր բուժական հարցերով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը: Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին 2 լրագրող էլ գտնվում է տրավմայի բաժանմունքում, որոնց, հնարավոր է, նորից վերակենդանացման բաժանմունք տեղափոխեն:

Մանրամասները և տեսանյութը՝ առաջիկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս