Բաժիններ՝

Facebook-ի 10 հնարավորություններ, որոնք շատ քչերն են օգտագործում

Այսօր գրեթե բոլորն ունեն հաշիվ Facebook սոցիալական ցանցում: Սակայն ոչ բոլորն են օգտագործում Facebook-ի առաջարկած ծառայությունները:

Ձեզ ենք ներկայացնում Facebook-ի 10 օգտակար հնարավորությունները, որոնք օգտագործում են շատ քչերը:

1. Կարդալ գաղտնի հաղորդագրությունները 11111_640x268

Քչերը գիտեն, որ Facebook-ն ունի նամակների 2 պահոց: Դրանցից մեկը նախատեսված է այն մարդկանց նամակների համար, ովքեր չկան ձեր ընկերների շարքում: Երկրորդ պահոցը նախատեսված է այն նամակների համար, որոնք ուղարկել են ձեր ընկերների ընկերները, կամ մարդիկ, ովքեր նախկինում եղել են ձեր ընկերների շարքում: Այս նամակները տեսնելու համար պետք է մուտք գործել նամակների «Запросы на переписку» բաժին:

2. Ստուգել, թե որտեղից են մուտք գործում ձեր հաշիվ 2222222222_640x150

Եթե դուք վստահ չեք, որ դուրս եք եկել ձեր էջից այլ համակարգչում կամ սմարտֆոնում, ապա կարող եք հեշտությամբ լուծել այդ խնդիրը: Պետք է մուտք գործել ձեր էջի կարգավորումներ բաժինը, այնուհետև տեսնել, թե որտեղից եք մուտք գործել, և սեղմել «դուրս գալ բոլոր հաշիվներից» տողի վրա:

3. Համոզված եղեք, որ ոչ ոք չի կոտրի ձեր հաշիվը 33333333_640x244

Եթե դուք համոզված չեք, որ Facebook-ում ապահով եք, ապա կարող եք խստացնել ձեր էջի անվտանգությունը: Կարգավորումներում փոփոխություններ անելուց հետո սոցցանցը կպահանջի մուտքագրել գաղտնաբառն ամեն անգամ ձեր մշտական հասցեից բացի, այլ հասցեներով մուտք գործելու դեպքում: Եթե տվյալ հասցեից առաջին անգամ եք մուտք գործում ձեր էջ, ապա Facbook-ը հատուկ կոդ կուղարկի ձեր հեռախոսին, որի մուտքագրումից հետո միայն կկարողանանք հանգիստ մուտք գործել ձեր էջ:

4. Ձեր էջի համար նշանակեք պատասխանատու 444444444444_640x244

Բոլորին հետաքրքրում է, թե ինչ կլինի իրենց էջի հետ, երբ նրանք այլևս չկարողանան օգտագործել այն: Facebook-ը ստեղծել է հատուկ գործառույթ, ըստ որի՝ կարող եք վստահել ինչ-որ օգտատիրոջ ձեր էջը, որպեսզի ձեր մահվան դեպքում նա կարողանա ջնջել այն: Դրա համար պետք է կարգավորումներում ընտրեք վստահելի անձանց:

5. Հիշել լավագույն պահերը555555555555_640x260

Եթե դուք ցանկանում եք հիշել ձեր ընկերոջ հետ անցկացրած հետաքրքիր պահերը Facebook-ում, կամ ցանկանում եք ինչ-որ մեկի հետ կապված գրառում գտնել, կարող եք օգտվել Facebook-ի առաջարկած հնարավորությունից: Պետք է պարզապես մուտք գործել ընկերոջ էջ, սեղմել աջ անկյունում տեղակայված 3 կետերի վրա և սեղմել «Դիտել ընկերությունը» տողի վրա:

6. Հիշել կատարված գործողությունները 666666666666_640x305

Եթե ցանկանում եք հեշտությամբ գտնել այն հրապարակումը, որը հավանել եք, մեկնաբանել եք, ապա կարող եք մտնել ձեր իսկ էջ և այնտեղ տեսնել գործողությունների մատյանը՝ «Журнал действий»: Այստեղ պահպանված են ձեր բոլոր հրապարակումները, հավանումները և մեկնաբանությունները:

7. Զգացեք ձեզ ուրիշի մարմնում 77777777777_640x236

Եթե դուք ցանկանում եք տեսնել, թե ինչ տեսք ունի ձեր էջն այն օգտատերերի մոտ, ովքեր ձեր ընկերը չեն, ապա պետք է մուտք գործել գործողությունների մատյան և այնտեղ ընտրել «Տեսնել, որպես…» հրահանգը:

8. Շփվել տետ-ա-տետ 8888888888888_640x210

Facebook-ը տալիս է հնարավորություն շփվելու ոչ միայն նամակագրությամբ, այլև տեսակապի միջոցով: Եթե շփվող երկու կողմերն էլ ունեն տեսախցիկի հնարավորություն, ապա տեսակապի համար անհրաժեշտ կլինի սեղմել միայն նամակագրության վերին մասում տեսախցիկի նշանի վրա:

9. Ընտրեք այն հրապարակումները, որոնք ցանկանում եք տեսնել 99999999_640x357 999999999999999999_640x347

«Приоритет в показе» և «Близкие друзья» հրահանգները թույլ կտան ձեր նորությունների պատին տեսնել միայն այն հրապարակումները, որոնք դուք ցանկանում եք: Առաջին հրահանգի միջոցով նորությունների պատի վերին հատվածում կցուցադրվեն այն անձանց կամ էջերի գրառումները, որոնք դուք նախապես ընտրել եք: Իսկ երկրորդ գործողության միջոցով ձեզ ծանուցումների միջոցով կտեղեկացվի ձեր մտերիմ ընկերոջ կողմից արված գրառումը:

10. Դիտեք հավանած հրապարակումն ավելի ուշ 999999999999999999999999_640x554

Facebook-ում կարող եք պահպանել հրապարակումները հետո ընթերցելու կամ դիտելու համար: Օրերս սոցցանցի բլոգի միջոցով հայտնի դարձավ, որ արդեն հնարավոր է պահպանել նաև տեսանյութերը և դիտել հետագայում՝ անգամ ինտերնետ կապի բացակայության դեպքում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս