Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը»­ մասնավոր ինքնաթիռ է ուղարկել Մխիթարյանի հետևից

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ մխիթարյանը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: Ինչպես հաղորդում է Daily Mail­ը, անգլիական ակումբի մասնավոր ինքնաթիռն ուրբաթ Դորտմունդից ժամանել է Մանչեսթեր, սակայն անգլիական ակումբի ղեկավարությունը չի հաստատում, որ ինքնաթիռով ժամանել է հենց Հենրիխ Մխիթարյանը:

Այնուամենայնիվ, կայքը գրում է, որ Մխիթարյանի տրանսֆերն արդեն իսկ համաձայնեցված է և առաջիկա ժամերին անգլիական ակումբը կհայտարարի ֆուտբոլիստին ձեռք բերելու մասին:

Նշվում է, որ Հենրիխ Մխիթարյանը կլինի անգլիական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի երկրորդ կարևոր ձեռքբերումը շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս