Ըստ «Գելափ ինթերնեյշնել»-ի հարցման արդյունքների՝ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն կհաղթի Երևանում, իսկ ԲՀԿ-ն՝ մարզերում

ՀՀԿ և ԲՀԿ կուսակցությունները առաջիկան խորհրդարանական ընտրություններում ամենաբարձր հորիզոնականները կզբաղեցնեն: Այս արդյունքներն է արձանագրել «Գելափ ինթերնեյշնել» հայաստանյան ներկայացուցչության հետազոտությունը:

Նշենք, որ հետազոտության մեթոդը եղել է դեմ առ դեմ հարցումներ, հարցումների քանակը ՝ 1106, հետազոտության իրականացման ժամանակահատվածը՝ 13.05.2016-24.05.2016 :

«Գելափ ինթերնեյշնել» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց, որ հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում՝ ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն. Երևանում՝ 33%, մարզերում` 67%:  Տնային տնտեսություններն ընտրվել են պատահական քայլով:

Ըստ հետազոտության արդյունքների՝ Հայաստանում քաղաքականությամբ հետաքրքրվում է բնակչության մոտ 37 տոկոսը: Մոտավորապես 70 %-ը նշել է, որ կմասնակցեն ընտրություններին:

Կարդացեք նաև

Հարցին՝ եթե Ազգային Ժողովի ընտրությունները լինեին մոտակա կիրակի օրը, ապա Դուք ո՞ր կուսակցությանը կտայիք Ձեր ձայնը, քաղաքացիների 41 տոկոսը պատասխանել է, որ ոչ մեկին չի տա իր ձայնը: ՀՀԿ-ին ձայն կտան՝ 9 %-ը, ԲՀԿ-ին՝ 8.3%-ը, ՀՅԴ-ին՝ 3.2%-ը, ՀԱԿ-ին՝ 2.2 %-ը, «Ժառանգությանը»՝ 1.1%-ը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 0.9%-ը և մյուս քաղաքական ուժերին ավելի ցածր ձայներ:

Հատկանշական է, որ Երևանում հարցվածների 10.3%-ն է ՀՀԿ-ին ձայն տվել, 4.7 %-ը ԲՀԿ-ին, իսկ մարզերում՝ 8.2%-ը ՀՀԿ-ին և 10.4%-ը՝ ԲՀԿ-ին:

Հարցվածների մեծ մասը իր ընտրությունը պայմանավորել է նրանով, որ վստահություն ունի այդ կուսակցության ղեկավարի նատմամբ:

Տեսանյութեր

Լրահոս