Օտարազգի լրագրողները ծափահարեցին ու ողջունեցին Պապի ելույթը

Հռոմի պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը նախագահի նստավայրում ունեցած ելույթի ժամանակ 1915 թվական հայ ժողովրդի նկատմամբ կատարվածը որակեց որպես «ցեղասպանություն»: Այդ արտահայտությունը բուռն ընդունվեց մեդիա կենտրոնում հավաքված օտարազգի լրագրողների կողմից, որոնք ծափահարեցին ու ողջունեցին Պապի ելույթը:

Հռոմի պապը մասնավորապես ասել է. «Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցը հարվածեց ձեր ժողովրդին և անչափ անհամար զոհեր պատճառեց։ Այդ ողբերգությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ»:

Տեսանյութեր

Լրահոս