Բաժիններ՝

«Ռեալ Մադրիդ»-«Մանչեսթեր Սիթի». խաղից առաջ

«Ռեալ Մադրիդը» Չեմպիոնների լիգայում չի պարտվել բոլոր 5 տնային խաղերում՝ բաց չթողնելով ոչ մի գնդակ: Կկարողանա՞ արդյոք «Մանչեսթեր Սիթին» անել այն, ինչ չկարողացան անել «Ռոման» և «Վոլթսբուրգը»:

Չնայած այն բանին, որ քաղաքայինները սեփական դաշտում բավականին լավ արդյունք գրանցեցին՝ չպարտվելով «Ռեալին» ու չընդունելով գնդակ սեփական դարպասը, նրանց վիճակագրությունն այնքան էլ հուսադրող չէ: Նայելով «Սիթիի»՝ մրցակցի դարպասը կատարած հարվածների վիճակագրությանը, հատկապես մրցակցի տուգանային հրապարակից, նկատելի է դառնում, որ անգլիական ակումբի ֆուտբոլիստները կատարում են շատ քիչ հարված դեպի դարպասը: Նման ցուցանիշ «Սիթին» գրանցել էր 2011 թվականի մարտին:

Բայց պետք է նշել նաև, որ Պելեգրինիի ֆուտբոլիստները շատ վստահ գործեցին պաշտպանությունում: Վերջին րոպեներին եթե չլիներ Ջո Հարտի հերոսությունը, ապա Խեսեն կհասներ իր նպատակին:

0:0 հաշիվն անգլիական ակումբի համար միայն հաջողություն է: Նման հաշվով Մադրիդ գնալն ու միայն պաշտպանվելով հաղթանակի համար պայքարելն անմիտ է: «Սիթին» պետք է ցույց տա այլ ֆուտբոլ: Չէ՞ որ Մադրիդի «Ռեալը»՝ տանը, ու Մադրիդի «Ռեալը»՝ մրցակցի հարկի տակ, միանգամայն այլ թիմեր են:

Կարդացեք նաև

Մադրիդյան ակումբը Չեմպիոնների լիգայում անցկացրել է 5 տնային խաղ, որտեղ հաղթել է ընդհանուր 18:0 հաշվով: Արդարության համար պետք է նշել, որ այս 18 գնդակներից 11-ը հեղինակել է Կրիշտիանու Ռոնալդուն, ով դեռ ամբողջությամբ չի վերականգնվել վնասվածքից հետո և դեռ իր լավագույն մարզավիճակում չէ:

Եթե Ռոնալդուի խաղալու լուրն արդեն հաստատված է, ապա նույնը չի կարելի ասել մադրիդցիների մյուս հարձակվող Քարիմ Բենզեմայի մասին: Նա վնասվածքի պատճառով չի ընգրկվել Զիդանի ներկայացրած հայտացուցակում:

Մանուել Պելեգրինին կարող է հույսը դնել իր բոլոր ֆուտբոլիստների վրա, բացի վնասվածք ստացած Դավիթ Սիլվայից:

Խաղի ֆավորիտի դերը բոլոր բուքմեյքերները տվել են մադրիդցիներին: Նրանց հաղթանակը գնահատվում է 1.38 գարծակցով: Ոչ-ոքիի գործակիցը 4 է, իսկ անգլիական ակումբի հաղթանակինը՝ 2.98:

Հիշեցնենք, որ խաղը կկայանա այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 22:45-ին, Մադրիդում:

Սիրարփի Աղաբաբյան

https://www.youtube.com/watch?v=81fXM7iphZ4

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս