Բաժիններ՝

«Ռանիերիի ձայնը դողում էր, և նա 5 անգամ շնորհակալություն հայտնեց». Գուս Հիդինգ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինգն արտահայտվել է «Տոտենհեմի» հետ խաղից հետո (2:2):

«Եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո, այն ձյուդոյից մի քանի րոպե անց, ինձ զանգահարեց Ռանիերին: Նա շնորհակալություն հայտնեց մեզ, հատկապես երկրորդ խաղակեսի համար, իսկ ես շնորհավորեցի նրան չեմպիոնության առթիվ: Նրանք արժանի էին դրան, և հնարավոր է, նրանց այդքան լավ խաղը դարձավ շոկ` գագաթին

երկար ժամանակ հանգրվանած ակումբների համար: Նրանք չպայթեցին, չվառվեցին, երբ զգացին տիտղոսի հոտը:

Ես Ռանիերիի արցունքները չեմ տեսել, որովհետև տեսակապ չունեինք, բայց նրա ձայնը դողում էր: Նա 5 անգամ շնորհակալություն հայտնեց. էմոցիաները խեղդում էին»,- ասել է Հիդինգը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս