Բաժիններ՝

«Բարսելոնան» հաղթեց «Բետիսին» և վերադարձավ առաջին հորիզոնական

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի արտագնա խաղում «Բարսելոնան» 2:0 հաշվով հաղթեց «Բետիսին»:

35-րդ րոպեին տան տերերը մնացին 10 հոգով. դաշտից հեռացվեց Խայկո Վեսթերմանը, ով 7 րոպեի ընթացքում 2 անգամ արժանացավ դեղին քարտի: Կատալոնացիները թվային առավելությունից օգտվեցին 2-րդ խաղակեսի սկզբում. 50-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Իվան Ռակիտիչը: 81-րդ րոպեին աչքի ընկավ Լուիս Սուարեսը, ով խփեց իր 9-րդ գոլը վերջին 3 խաղերի ընթացքում:

«Բարսելոնան» (85 միավոր) վերադարձավ Պրիմերայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական: 2-րդ տեղը գրավում է «Ատլետիկոն» (85 միավոր), իսկ 3-րդ տեղը` «Ռեալը» (84 միավոր):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս